Նիկոլի թիմը հենց վտանգը զգաց, լքելու է իրեն ու նա մնալու է իր մի քանի դավաճաններով

Նիկոլի թիմը հենց վտանգը զգաց, լքելու է իրեն ու նա մնալու է իր մի քանի դավաճաններով

Այսօր ժամեր առաջ հավաքվել էին Ազագային ժողովում ու իրենք իրենց հույս ու դուխ էին տալիս, թե ամեն ինչ իրենց համար լավ է լինելու։ Ասում էին, թե ընդդիմությունն ու ժողովուրդը քաղաքական օրակարգ չունի։ Ասում էին նաև, թե մենք իրենց ինչքան էլ ասենք դավաճան ու սրիկա, միևնույն է իրենք գնալու են խաղաղության հետևից ու իրենց ծրագիրը հասցնեն ավարտին։ Ժողովուրդ ջան, բայց ես հիմա այստեղից ուզում եմ ասել, որ ոչ, իրենք իրենց ծրագիրը ավարտին չեն հասցնելու։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք շարունակելու ենք իրենց ասել դավաճան ու սրիկա, իսկ դա ունենալու է իր հետևանքը։  Մենք դավաճան ու սրիկա հենց այնպես չենք ասում, մենք ասում ենք դա նրա համար, որպեսզի մեր այն քաղաքացիները, որոնք դեռ համոզված չեն , որ սրանք դավաճան են , դուրս գան փողոց։  Իրակոնում սրանք երկիրը տանում են ոչ թե խաղաղության, այլ հայրենազրկման։ Դուրս եկեք փողոց, միացեք մեզ, որ օր առաջ սրանց հեռացնենք։ Այդ մարդը ամեն ինչ անում է, որ իր թիմին հենց ցույց տա, թե երկրում ամեն ինչ կարգին է, պրոցես չկա։ Նա հասկանում է, որ իր թիմի եթե վտանգը ամբողջությամբ զգաց, առաջինը իրեն է լքելու։ Այդ ժամանակ այդ դավաճանը մնալու է իր մի քանի դավաճանների հետ։ Իսկ թե ինչ է կատարվում երկրում, այսօր դուք, սիրելի ժողովուրդ, հերթական անգամ ապացուցել եք»,- հավելեց Սաղաթելյանը։