Սահմանվել է արտակարգ դրություն 

Սահմանվել է արտակարգ դրություն 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ իր երկրում հայտարարել է արտակարգ դրություն։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Արտակարգ դրության ռեժիմը կսկսի գործել այսօրվանից՝ մայիսի 25-ից։ Օրբանը նշել է, որ ներկա իրավիճակում կառավարությանն անհրաժեշտ է տարածք մանեւրելու համար՝ եթե առաջանան մարտահրավերներ, որոնց հարկ լինի անհապաղ արձագանքել։