Լիբանանում իրավիճակը կտրուկ սրվեց.Արման Աբովյան

Լիբանանում իրավիճակը կտրուկ սրվեց.Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է՝

Լիբանանում իրավիճակը կտրուկ սրվեց։

Տասնյակ հազարավոր մարդիկ, դուրս են եկել փողոց և պահանջում են կառավարության հրաժարականը։
Ցուցարարները գրավել են մի քանի կառավարական շենքեր, օրինակ լիբանանյան՝ ԱԳՆ-ի և Տնտեսության Զարգացման նախարարությունները։
Բանակը լծված է ցուցարարներին վերահսկելուն, արդեն կա տեղեկություն, որ զինվորականները՝ օդ կրակ են բացել։
Ցավոք, այս զարգացումները սպասելի են և գրեթե անխուսափելի, քանզի նույնիսկ մինչև ավերիչ պայթյունը, Լիբանանը գտնվում էր ծանրագույն տենտեսական և սոցիալական կոլապսի մեջ։
Բեյրութում ավերիչ պայթյունը պարզապես շատ արագացրեց՝ լիբանանցիներից վաղուց ակնկալվող դժգոհության պորթկումը։
Իհարկե, այս ամենը նաև խրախուսվում է թե՛ ներքին քաղաքակական տարբեր ուժերի կողմից, թե՛ արտաքին խաղացողների թեթև ձեռքով։
Թուրքիա և Իսրայել, Ֆրանսիա և ԱՄՆ, Իրան և մերձավոր արևելքի պետություններ,Ռուսաստան և Չինաստան...մի խոսքով գրեթե բոլոր խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնները ներքաշված են լիբանանյան քաղաքական "շիլա֊փլավի" մեջ։
Առանձին կընդգծեմ աշխարհիկ կուսակցությունների և արմատական Հեզբոլլա խմբավորման միջև տեղի ունեցող մրցակցությունը, որը Լիբանանում կրում է շատ սուր և սկզբունքային բնույթ։
...
Մենք հայերս և Հայաստանի Հանրապետությունը, որպես ԲՈԼՈՐ հայերի անվտանգությունը երաշխավորող գլխավոր քաղաքական ինստիտուտ, պետք է հասկանանք, որ ուղղակի պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարը, որպեսզի ապահովենք լիբանանահայերի անվտանգությունը։
Եղանակները տարբեր են և չի կարելի ժամանակ կորցնել, այլ հարկավոր է արդեն ԱՅՍՕՐ հստակ մշակել մեր արձագանքման ամենաարդյունավետ եղանակները։

Հ.Գ Եվ ի վերջո, պետք է դուրս գալ՝ Հայաստանում անիմաստ և անհասկանալի այլազգիների բնակելու առաջարկներից և կոնցենտրացվել միայն ու միայն հայակենտրոն և հայապահպան ծրագրերի մշակման և իրագործման շուրջ, հակառակ դեպքում արդեն լրիվ՝ աննորմալի տպավորություն ենք թողնում։