Գեներալ Լեկուանտրը հեռանում է. ֆրանսիական բանակը նոր ղեկավար կունենա

Գեներալ Լեկուանտրը հեռանում է. ֆրանսիական բանակը նոր ղեկավար կունենա

Գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը թողնում է զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի [CEMA / chef d'état-major des armées] պաշտոնը։ Նրան կփոխարինի Ցամաքային ԶՈՒ շտաբի պետ, գեներալ Տիերի Բուրկարը:

Գրել է ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը։

Լուրերը երկար ժամանակ շրջանառվում էին: Նա կիրակի հաստատել է իր մտադրությունը՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի համաձայնեցված։ Հայտարարությունը հաջորդում է Ֆրանսիայի նախագահի՝ Բարկան գործողությունը դադարեցնելու և Սահելում ֆրանսիական համակարգը վերափոխելու որոշումից մի քանի օր անց:

Նրան որպես CEMA կփոխարինի Ցամաքային ԶՈՒ շտաբի պետ, գեներալ Տիերի Բուրկարը: Լեկուանտրը չի ցանկացել մնալ, չնայած որ նախագահ Մակրոնը «խնդրել է նրան ավելի երկար մնալ»:

Մտահոգված լինելով ֆրանսիական հասարակության մեջ բանակի տեղով և ազգի հետ նրա կապով՝ գեներալ Լեկուանտրը դատողություն է առաջադրել պետության ղեկավարի համաձայնությունը ձեռք բերելու համար. CEMA-ի նշանակումը չպետք է համընկնի նախագահական ընտրությունների հետ՝ «գործառույթի քաղաքականացումից խուսափելու համար»:

«Երկու [ԳՇ պետի նշանակման ու նախագահական ընտրությունների] օրացույցները պետք է առանձնացվեն: Մենք պետք է խուսափենք պատկերացնել, որ CEMA- ն ընտրվում է իր քաղաքական կարծիքների համար», - ասել է ֆրանսիացի գեներալը։