Բոշը հեռացվել է «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնից

Բոշը հեռացվել է «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնից

Լևերկուզենի «Բայերը» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Պետեր Բոշին։ Բոշի հետ գերմանական ակումբից հեռացել են նաև մարզչական շտաբի ևս երեք անդամներ, որոնք հենց հոլանդացու կադրերն էին։

Ասում են՝ նման որոշում կայացնելու պատճառը ակումբի վերջին շրջանում գրանցած ոչ արդյուանվետ ցուցանիշերն են։ «Բայերի» նոր մարզիչը  Գերմանիայի Մ18 տարեկանների հավաքականը գլխավորող Հանես Վոլֆն է, որը  «Բայերում» աշխատելու համար  հեռացել է հավաքականից:

«Բայերը», հիշեցնենք,  Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մրցաշարային աղյուսակում գտնվում է 6-րդ հորիզոնականում՝ վաստակած 40 միավորով։