Որն է Ռուսաստանի գլխավոր խնդիրը, ըստ Վլադիմիր Պոզների

Որն է Ռուսաստանի գլխավոր խնդիրը, ըստ Վլադիմիր Պոզների

Ռուսաստանի գլխավոր խնդիրը, ըստ հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների, կայանում է նրանում, որ ղեկավարում են երկիրը դեռ սովետական մենթալիտետով մարդիկ։ Այս մասին նա հայտարարել է Познер Online կայքում։ Նա մանրամասնել է, որ սովետական մենթալիտետով մարդիկ արտադրանքն են մի համակարգի, որն այլեւս չկա, եւ հայտնվել է մի այլ համակարգ, որը կառավարել չգիտեն, եւ շարունակում են իրենց իմացածով առաջ գնալ։

Այդուհանդերձ, ըստ հեռուստահաղորդավարի, վերջին երեսուն տարում Ռուսաստանն ահռելի թռիչք է կատարել դեպի առաջ։ Հաջողությունը նա պայմանավորել է այն բանի հետ, որ այսպես ասած՝ խորհրդային մարդկանց փոխարինելու են գալիս ժամանակակից կառավարիչներ, որոնք փոխում են երկիրը դեպի լավը։