Անօրինական միգրանտը փորձել է թաքնվել լվացքի մեքենայի մեջ ու հատել սահմանը

Անօրինական միգրանտը փորձել է թաքնվել լվացքի մեքենայի մեջ ու հատել սահմանը

ԱՄՆ Սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Չինաստանի 11 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մուտք գործել ԱՄՆ՝ կահույք տեղափոխող բեռնատարով։ Սահմանապահները կանգնեցրել են բեռնատարը Մեքսիկայից Կալիֆորնիայի Սան Սիեգո քաղաք մեկնելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Рoint.md-ն։ Ուշագրավ է, որ թաքնված միգրանտներից մեկին սահմանապահները հայտնաբերել են լվացքի մեքենայի մեջ։ Բեռնատարի վարորդը, ով 42 տարեկան ամերիկացի է, ձերբակալվել է։