Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը ապրում է տատիկի հետ

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը ապրում է տատիկի հետ

Ինչպես հայտնի է՝ 9 տարի ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի կալանքի խափանման միջոցը ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս փոխել էր, ինչ դրա յամար հիմք է հանդիսացել նրա՝ ՀՀ-ում  ապաստանի հայցը և նոր քրեական գործը, որը հարուցվել է Հայաստանում իր նկատմամբ՝  ԱԱՇ քննչական դեպարտամենտում ՀՀ քր․օր․-ի Մ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին՝ փաստաղթերը կեղծելու մեղադրանքով։ Ինչպես տեղեկացանք նրա փաստաբան Արկադյա Գևորգյանից՝ նրան Հայաստանի իրավապահների կողմից մեղսագրվում է վարորդական վկայականը կեղծելը։
Միսակը օրեր առաջ «Արմավիր» ՔԿ-ից ազատվելուց հետո ներկայումս ապրում է Երևանում՝ տատիկի հետ։

«Նա ազատ արձակվել կալանքից, քրեական հետախնդումը շարունակվում է, և նոր քրեկաան գործի  հիմքով հանձնամն գործըթնացը հետաձգվել է, մինչև քրեկան գործով վերջնական որոշում կայացվի, որովհետև դա դեռ քննությամն ապացուցման ենթակա է»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Միսակ Լազարյանին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացնելը:

Միսակը 2012 թվականից ապրում է Հայաստանում, երբ 2011-ին ադրբեջանցիների հետ կռվի ժամանակ նրանցից մեկին մահուցու վնասվածք էր հասցրել հայերին հայհոյած ադրբեջանցուն։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը 2012 թվականից եկել էր Հայաստան, քանի որ ադրբեջանական համայնքի կողմից սպառնալիքներ էին հնչում և իրական էր վրեժխնդրության՝ վենդետեայի վտանգը, մանավանդ, որ ադրբեջանական հանցավոր տարրերից մեկը, որ զանանզան քրեական միջադեպերի միջով անցնելով՝ շարունակում է մնալ ազատության մեջ ։ Մի դեպքում, նրա՝ մեկ այլ հայի սպանությունը ռուսաստանյան իրավպահների կողմից ձևակերպվել է որպես ինքնապաշտպանություն։
Միսակ  Լազարյանը մինչև դատախազության քննիչի որոշումը ի նշան բողոքի հացադուլ էր անում մարտի 10-ին՝ կալանավորվելուց հետո և այն դադարեցրեց միայն ապրիլի 6-ին։Միսակը ԵԿՄ անդամ է, և 2015-ին դիմել է Ապրիլյանին մասնակցելու համար և անգամ ժամանակին դիմել է ոստիկանական համակարգում աշխատելու համար։