Ինչ լավ ա՝ Սերժն ու Վանեցյանը դուրս են եկել էդ կառավարական դաչաներից

Ինչ լավ ա՝ Սերժն ու Վանեցյանը դուրս են եկել էդ կառավարական դաչաներից

Քիչ առաջ նորից նայեցի «փիփերթով փարթին» ու մտքովս մի բան անցավ: Ասում եմ՝ ինչ լավ ա Սերժն ու Վանեցյանը դուրս են եկել էդ կառավարական դաչաներից, թե չէ ով գիտի՝ հիմա իրենց էլ էին, որպես հարևան, հրավիրելու փիփերթով ապուր ուտելու: Ու ասենք՝ Վանեցյանն ա՝ փիփերթ չի սիրում, կամ Ռիտան ա՝ արգելել ա մարդուն խալխի կանանց սարքած, ով գիտի՝ իրենց ձեռքով հանդերից հավաքած փիփերթով ճաշերից ուտել, հիմա ի՞նչ, էդ մարդիկ մնալու էին սովա՞ծ: Իհարկե, որովհետև հանուն պոպուլիզմի էդ սեղանին բացի փիփերթից ուրիշ որևէ բան չկար դրած… Նույնիսկ միջին վիճակագրական հպարտ քաղաքացու ընտանիքում սեղանին բացի հիմնական ուտեստից այլ՝ ուղեկցող ուտեստներ էլ են լինում, առնվազն զակուսկեղեն, բայց իրենց սեղանին չկար՝ only Իջևանի սարերից հավաքած փիփերթ և վերջ:

Ի դեպ, հարևան ասացի, հիշեցի: Էն կողքի կամ երևի հետևի տան հարևանից ի՞նչ կա, էն որ երկրի երկրորդ, թե երրորդ դեմքն ա՝ անկախ իր դեմքից ու դեմքի արտահայտությունից: Մի տեսակ ձենը դուրս չի գալիս էս վերջերս, ոչ հարևանություն ա անում նորմալ (ոնց նկատում ենք), ոչ հայտարարություններ ա անում՝ քաղաքական, ՍԴ-ական, կորոնավիրուսապարետային, հանրաքվեական և այլն, ոչ խառնվում ա պրոցեսներին: Ոնց որ կարանծյայի մեջ լինի՝ շառից, փորձանքից հեռու ռեժիմ ա միացրել, ինքնամեկուսացել ա ամենքից ու ամեն ինչից, փակվել տանը, գրկել էն ապառիկով առած հեռուստացույցն ու աչքիս ամբողջ օրը «Հայլուր» ա նայում... Հ1-ի չէ, TV5-ի