Տավուշում չի որոշվելու արտաքին դիմադրությունը, բայց Տավուշը կարող է ստիպել այլ բան անել

Տավուշում չի որոշվելու արտաքին դիմադրությունը, բայց Տավուշը կարող է ստիպել այլ բան անել

Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել։ Երբ որ քեզ արտաքին ագրեսորը, հարևանը ուլտիմատում է ներկայացնում ու դու գնում ես, պայմանական ասած, հանձնվող տարածքների գյուղացիների հետ ես դա քնարկում, շատ լուրջ դեգրադացիայի մասին է խոսում։ Պետության ներքին կյանքում կան շատ լուրջ դեգրադացիոն պրոցեսներ են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, «Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարել է Վահե Հովհաննիսյանը։ Հանդիպումը, նշենք, նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Հիմա մենք պետք է օգտագործելով Տավուշի առիթը` փորձենք ներքին դիմադրության  շարժում ստեղծել, որը կփորձի տեր կանգնել երկրին, փոխել իրավիճակը։ Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն։ Տավուշում  չի որոշվելու արտաքին դիմադրությունը, բայց Տավուշը կարող է ստիպել ներքին լուրջ դիմադրության շարժում սկսելու տագնապի նշանը, որին բոլորը պարտավոր են անդամագրվել»,- ասել է նա։