Յուրաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ. փաստաբանը՝ Միքայել Բադալյանի մասին

Յուրաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ. փաստաբանը՝ Միքայել Բադալյանի մասին

Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ պաշտպանական կողմը մուտքագրել է Դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բադալյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը:

Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։

Առաջարկել ենք Դատարանին նաեւ վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։

Հորդորում ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին անհապաղ մակագրություն կատարել՝ անհապաղ դատական նիստ հրավիրելն ապահովելու համար, հակառակ դեպքում յուրյաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետեւանքներ»,- գրել է Ղարագյոզյանը: