«Ծառուկյանը ես եմ». ակցիա

«Ծառուկյանը ես եմ». ակցիա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կենտրոնի նստավայրում տեղի է ունենում Գագիկ Ծառուկանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

10։00-ից մեկնարկած նիստը դեռեւս շարունակվում է, իսկ դատարանի բակում նրա աջակիցները շարունակում են սպասել։

Քիչ առաջ երիտասարդները «Ծառուլյանը ես եմ»,«Ծառուկյանը մենք ենք» պաստառներով շրջան կազմեցին։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

ԲՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է` սա քաղաքական հետապնդում է, իշխանությունները հակադարձում են` սա մաքուր իրավական գործընթաց է: