ՊՆ-ում կարծես միայն վարպետացել են ադրբեջանցիների ռազմական ագրեսիան որակել մեղմացուցիչ դեպք

ՊՆ-ում կարծես միայն վարպետացել են ադրբեջանցիների ռազմական ագրեսիան որակել մեղմացուցիչ դեպք

Ապշանքն ու նվաստացումը դարձան ՀՀ քաղաքացիների ամենօրյա կենցաղ։ Արտաքին հարաբերություններում արդեն պարզ է՝ գործընկեր կառույցները որքան են գնահատում մեզ և մեր կորուստները՝ Ադրբեջանի ցեղասպանական բռնազավթումները թեթևակի հանդիմանելով։ Բայց ներքին քաղաքականության մեջ ՀՀ քաղաքացին երբևէ այսքան արհամարհված եղել է՞, ժողովրդավարական միջնաբերդում արդեն որերորդ օրն է, ականատեսն ենք պետական գույքի ակնհայտ անպատիժ փչացման, և ոչ մի արձագանք։ Նենգադուլ է՞ (սաբոտաժ), ՀՀ ՊՆ-ն զրո հաշվետվողականություն սկզբունքով է գործում, որ պաշտոնյան է դուրս գրել Պաշտպանության նախարարության զինուժի բարվոք վիճակում գտնվող գույքը և թափել տվել աղբավայրում։ Կան նկարներ, ապացույցներ, դա ոչ մի պաշտոնյայի, իրավապահի ինչո՞ւ չի հետաքրքրում, մամուլում հրապարակումները, կան Արթուր Չախոյանի նկարները կան։ Միայն պատասխանատվություն, օրինապահություն և ամոթ չկա։ ՊՆ-ում կարծես միայն վարպետացել են ադրբեջանցիների ռազմական ագրեսիան որակել մեղմացուցիչ դեպք հանցանաց ոճով՝ անկանոն, ոչ նպատակային կրակ, հիմա գույքն էլ անկանոն, ոչ նպատակային է՞գնահատվել։ Գնահատողի անունը բացահայտե՛ք։

Նարինե Դիլբարյան