Ռուս հայտնի պատգամավորն ուկրաինացու է որդեգրել և փոխել նրա ազգանունը

Ռուս հայտնի պատգամավորն ուկրաինացու է որդեգրել և փոխել նրա ազգանունը

«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր, ՌԴ նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Միրոնովն ու նրա կինը որդեգրել են Խերսոնի շրջանից մեկ տարեկան աղջկա և փոխել նրա անունը, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է Top Hat/Hayloft Productions-ը։ 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 2022 թվականի հոկտեմբերին Սերգեյ Միրոնովը կնքեց իր հինգերորդ ամուսնությունը․ նրա ընտրյալը 55-ամյա Իննա Վարլամովան է, ով 2015 թվականից աշխատում է Պետդումայի ապարատում։ 

Լրագրողները պնդում են, որ 2022 թվականի օգոստոսին Միրոնովի հարսնացուն քաղաքական գործչի դաշնակից Յանա Լանտատովայի հետ գնացել են Խերսոնի շրջան, որտեղ մանկատնից վերցրել են տարել երկու երեխաների՝ 10 ամսական Մարգարիտա Պրոկոպենկոյին և երկու տարեկան Իլյա Վաշչենկոյին։

2022 թվականի դեկտեմբերին Միրոնովների ընտանիքը պաշտոնապես որդեգրել է Մարգարիտային։ Նրա անձնական տվյալները փոխվել են. այժմ աղջկա անունը Մարինա Սերգեևնա Միրոնովա է: Փոխվել է նաև նրա ծննդյան վայրը, Խերսոնը փոխարինվել է մերձմոսկովյան Պոդոլսկով։ 

Իլյայի ճակատագիրը անհայտ է. 2023 թվականի սեպտեմբերին նա ստացել է ծննդյան նոր վկայական, որից հետևում է, որ տղան գտնվում է Մոսկվայի մարզում:

Սա, ինչպես նշում են լրատվամիջոցները, այս կարգավիճակի ռուս քաղաքական գործչի կողմից ուկրաինացի երեխայի որդեգրման առաջին փաստագրված դեպքն է։