Ռազմական տնտեսության անցումն աղետալի կլինի․ փորձագետ

Ռազմական տնտեսության անցումն աղետալի կլինի․ փորձագետ

Ուկրաինայում տնտեսության ռազմական ռելսերի վրա դնելու ցանկացած փորձը աղետալի հետեւանքներ կունենա, հայտարարել է ուկրաինացի տնտեսագետ Ալեքսեյ Կուշչը։ Նա նշել է, որ նման փորձը կունենա ընդամենը մի քանի ամսվա կյանք եւ մանրամասնել է, որ ռազմական տնտեսության անցման դեպքում պետական գանձարանն այլեւս չի ստանա այն հարկերը, որոնք առաջանում են քաղաքացիների սպառումից։ Քաղաքացիական սպառումը, մեղմ ասած, կդադարի գոյություն ունենալ, քանի որ կդադարեն գործել սրճարանները, խանութները եւ այլ նմանատիպ վայրեր։

Դա, ըստ տնտեսագետի անթույլատրելի է, քանի որ ուկրաինական ՀՆԱ-ի հիմնական մասը գոյանում է ծառայությունների սեկտորից, իսկ ծառայությունների սեկտորը չի կարող ռազմական ռելսերի վրա դրվել։ Վարսավիրանոցները, սրճարանները, խանութները եւ այլ նմանատիպ հաստատություններ ապահովում են ընդհանուր զբաղվածության 60 տոկոսը եւ հարկային եկամուտների հիմնական մասը։ Արդեն իսկ, ըստ Կուշչի, ուկրաինական տնտեսությունն ահռելի վնասներ է կրել եւ կրում պատերազմի, ինչպես նաեւ լեհ-ուկրաինական խնդիրների պատճառով, որոնք հանգեցրել են լեհ-ուկրաինական սահմանային անցակետի փակմանը։