Հույս ունենք, որ ՀՀ–ն և Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն․ Ղարիբաշվիլի

Հույս ունենք, որ ՀՀ–ն և Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն․ Ղարիբաշվիլի

Վրաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն։ 

Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ մասնակցում է SPECA-ի (ՄԱԿ-ի հատուկ ծրագիր Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների համար) գագաթնաժողովին։

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում, խոսել անվտանգության հարցերի մասին:

Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար: Նա նաև բազմիցս առաջարկել է Թբիլիսին դիտարկել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ: