Բարսելոնայի լողափերից ավազն անհետանում է
Վերջին 13 տարվա ընթացքում Բարսելոնայի լողափերը կորցրել են 150 հազար խորանարդ մետր ավազ։ Այս տարվա նոյեմբերին վիճակը վատացել է։ Այս մասին հայտնում է Barcelona Ciclo del Agua-ի ղեկավարությունը։ Համաձայն Բարսելոնայի լողափերի տնօրեն Պատրիսիա Խիմենեսի, նոյեմբերին Եվրոպային պատուհասած «Կյարան» փոթորիկը Բարսելոնայի ափագիծը աղետալի վիճակի է հասցրել՝ կլանելով Նովա-Մար-Բելլա գոտու ավազի մեծ մասը։ Ներկայումս լողափերը ավազի կարիք ունեն, նշել է նա։
Խիմենեսը նաեւ նշել է, որ Բարսելոնայի լողափերը կորցրել են ընդհանուր առմամբ այնքան ավազ, որը կբավականացներ 9 լողափի։ Նա նկատել է նաեւ, որ դժվար թե 2025 թվականին հարցը լուծվի, քանի որ ավազ գնելու գործընթացը իսպանական կենտրոնական կառավարության գործառույթն է եւ, ըստ մամուլում եղած հրապարակումների, տենդերը կկայանա 2025 թվականին։ Վերջին անգամ նման տենդեր անցկացվել է 2010 թվականին։
Կարծիքներ