ԱՄՆ-ն հայտնվել է սանկցիոն կախվածության մեջ

ԱՄՆ-ն հայտնվել է սանկցիոն կախվածության մեջ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը՝ Նավալնու գործի հետ կապված նոր հակառուսական սանկցիաների սահմանման հեռանկարի մասին, ասել է, որ Միացյալ Նահանգները արդեն հայտնվել է սանկցիոն կախվածության մեջ։

Պեսկովը հավելել է, որ նախագահը եւս քաջատեղյակ է ԱՄՆ այդ կախվածությունից։ «Ինչ վերաբերում է ԱՄՆ սանկցիոն կախվածությանը, որը այլ կերպ այլեւս հնարավոր չէ անվանել, ապա, այն բոլորին քաջահայտ է, աշխարհի բոլոր երկրներին»,- ասել է Պեսկովը, ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման։