Ինչով է պայմանավորված ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության դեպքերի կտրուկ նվազումը․ տեսակետ

Ինչով է պայմանավորված ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության դեպքերի կտրուկ նվազումը․ տեսակետ

Կորոնավիրուսային հիվանդությունից  մահացությունը Միացյալ Նահանգներում կրճատվել է հինգ անգամ։ Այս մասին հայտարարել է բժիշկ-համաճարակաբան, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն՝ Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Նա, ըստ REGNUM-ի փոխանցման, ասել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդությունից մահացությունը կազմում է 0,62 տոկոս, այն դեպքում, երբ երեք տոկոս էր վեց ամիս առաջ։

Պատճառը, գիտնականը բացատրել է բնակչությանը զանգվածային պատվաստումներ իրականացնելով։ Օնիշչենկոն նաեւ ասել է, որ ամերիկյան վարչակազմը որոշում է ընդունել պետական մարմինների աշպխատակիցներին հարկադրաբար պատվաստվել, ինչը ճիշտ որոշում է։