Քոչարյանի գրասենյակը կրակոցներից չի տուժել

Քոչարյանի գրասենյակը կրակոցներից չի տուժել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ կրակոցներ են հնչել «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Այդ հարկում է տեղակայված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Նրա կրտսեր որդուց՝ Լեւոն Քոչարյանից, հետաքրքրվեցինք՝ իրենց գրասենյակը վնասվե՞լ է, պատասխանեց․ «Չէ ոնց որ: Ինչքան գիտեմ՝ մարդ չկար գրասենյակում»։

Նա նաեւ նշեց, որ գրասենյակը տեղակայված է 6-րդ հարկում։

Նշենք, որ դեռեւս հայտնի չէ կրակոցների հանգամանքները։