Խաղաղասիրության լոզունգներն ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի․ ԱԽՔ Արմեն Գրիգորյան

Խաղաղասիրության լոզունգներն ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի․ ԱԽՔ Արմեն Գրիգորյան

Պարզ է, որ ընդդիմադիրի եւ իշխանության դերում մարդը տարբեր կերպ է նայում իրադարձություններին։ Բայց երբ թունդ ընդդիմադիրը դառնում է իշխանություն, պետք է հիշի իր նախորդ կյանքը, նախորդ հայտարարությունները եւ նախկինում պաշտպանած սկզբունքները։ Պարզվեց՝ ՔՊ-ականներն իշխանության գալով իսպառ մոռացել են, թե ժամանակին ինչ են ասել, ինչ են քարոզել։ Ավելին՝ այսօր արտաբերված յուրաքանչյուր բառը հակասում է նախորդ ասածներին։
Համացանցից գտանք Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախկին գրառումներից մեկը, որը նա դրել է իր էջում 2014 թվականին՝ երբ դեռ ընդդիմություն էր, քաղհասարակություն էր եւ հոդվածներով էր հանդես գալիս տարբեր լրատվամիջոցներում։ 

Այս գրառման մեջ Արմեն Գրիգորյանը, որն այսօր գործող իշխանությունների արտաքին քաղաքականության գլխավոր դեմքերից է եւ խաղաղության դարաշրջանի առաջին ջատագովներից, հայտարարում է, որ «Պացիֆիստական ցանկացած շարժում ի սկզբանե ձախողված է»։ Պացիֆիզմը խաղաղասիրությունն է։ Եւ օրինակ է բերել, որ խաղաղասեր Չեմբեռլենը կատասրտոֆիկ պատերազմ է բերել Անգլիայի գլխին։ Հիմա փաստորեն ինքն ու Նիկոլ Փաշինյանն են որոշել պատերազմ բերել։ Եւ ամենակարեւորը․ ասում է, որ «Խաղաղության միակ երաշխիքը ուժերի բալանսն է, իսկ բալանսն ապահովելու համար պետք է պատրաստվել պատերազմի»։ Հումոր էլ է անում այս թեմայով․ «Հա, ճիշտ է՝ խաղաղասիրության լոզունգներն ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի»։ Եւ եզրակացությունը՝ «Պատերազմին պատրաստվողներն ավելի շատ խաղաղություն են բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները»։

Հիմա հարց է ծագում՝ եթե այսքանը հասկանում եք, ինչու եք խաղաղասիրություն քարոզում եւ ինչու չեք պատրաստվում պատերազմի։