Զոհվածի մորը կալանավորած նորանշանակ դատավորն իր երախտագիտությո՞ւնն է հայտնում իշխանությանը

Զոհվածի մորը կալանավորած նորանշանակ դատավորն իր երախտագիտությո՞ւնն է հայտնում իշխանությանը

Երեկ՝ մայիսի 19-ին, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվեց։ Ինչպես նախատեսված էր, այսօր պիտի հրապարակվեր դատարանի որոշումը։

Դատարանն ի վերջո որոշում է կայացրել կալանավորել Գայանե Հակոբյանին մեկ ամսով։ Նրան կալանավորելու որոշում կայացրած դատավորը Ժորա Չիչոյանն է:

Դեռ 2022-ի ձմռանը Չիչոյանի՝ դատավոր դառնալու հանգամանքը որոշակի խոսակցությունների առիթ էր դարձել: Ժորա Չիչոյանը դատավոր է դարձել 2022-ի սեպտեմբերի 15-ին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը դատավոր դառնալուն պես հայտարարել էր, որ հորեղբոր շնորհիվ չի դարձել դատավոր:

Նշենք, որ Չիչոյանի հորեղբայրը` Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամ է, Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, հայրը` Արմեն Չիչոյանը Շիրակի մարզի դատախազն է, իսկ Ժորա Չիչոյանը, ի տարբերություն շատ այլ նորանշանակ դատավորների, միանգամից նշանակվել է Երևանի դատարանում, և ոչ թե մարզում:

Լուսանկարում՝ հայրը` Արմեն Չիչոյանը

Լուսանկարում՝ հորեղբայրը՝ Սերգեյ Չիչոյանը