Դոնալդ Թրամփը սպառնացել է ԵՄ-ին

Դոնալդ Թրամփը սպառնացել է ԵՄ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն չբանակցի ԱՄՆ հետ առեւտրի համաձայնագրի հետ կապված, ապա ինքը մաքսատուրքեր կսահմանի շատ եվրոպական ապրանքների հանդեպ։ Նման հայտարարություն ԱՄՆ նախագահը արել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ժամանակ։ «Նրանք ցանկանում են խոսել մեզ հետ, սակայն եթե դա չանեն, մենք շատ ապրանքների վրա մաքսեր կսահմանենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։