Ալիևը պարծեցել է ռուս-ադրբեջանական հարաբերություններով

Ալիևը պարծեցել է ռուս-ադրբեջանական հարաբերություններով

«Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը ստորագրվել է անցյալ տարվա փետրվարին, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման փուլ է հանդիսանում»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 21-ին ելույթ ունենալով օկուպացված հայկական Շուշիում ընթացող գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ։

Նշելով, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, նա նշել է․

«Եթե նայեք երկու երկրների կատարած աշխատանքի ծավալին, ապա կարող եք տեսնել, որ երկու կողմերն էլ կենտրոնացած են եղել համագործակցության ամրապնդմանը և համագործակցությանը՝ ուղղված կոնկրետ արդյունքների արձանագրմանը։

Մենք քաջ գիտակցում ենք այդ հարաբերությունների խորությունը, և մեր փոխգործակցության շրջանակը բավականին ընդարձակ է»։