Իլյա Յաշինը՝ Պուտինի ուղերձի մասին

Իլյա Յաշինը՝ Պուտինի ուղերձի մասին

Ռուս քաղաքական գործիչ, Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի ղեկավար Իլյա Յաշինը անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա ուղերձին։ Նա մասնավորապես գրել է․

«Մի քանի խոսք Պուտինի ուղերձի մասին․

1․ Նա հրաժարվեց համառուսաստանյան կարանտին հայտարարելուց։ Ըստ էության նա ողջ պատասխանատվությունը դրեց ռեգիոնալ ղեկավարության վրա։ Սա նշանակում է, որ եթե Ռուսաստանը բարեհաջող կերպով հաղթահարի համաճարակը, ապա կեցցե Պուտինը, իսկ եթե իրավիճակը դառնա ծայրահեղ, դա հնարավորություն կտա, որպեսզի նախագահը հեռավորություն պահպանի խնդրից եւ աշխատանքից ազատի «վատ բոյարներին»։ Եթե կարճ ասենք՝ ամոթալի եւ վախկոտ պահվածք մի մարդու կողմից, ով իրեն համարում է ազգային առաջնորդ։

2․ Հրահանգեց չաշխատել մինչեւ ապրիլի վերջ, սակայն պարտավորեցրեց, որպեսզի գործատուները ամբողջապես պահպանեն իրենց աշխատակիցների աշխատավարձները։ Հասկանալի է, թե որտեղից պետական կառույցները պետք է վերցնեն գումարներ՝ բյուջեից։ Իսկ ինչպես են գոյատեւելու մասնավոր սեկտորը։ «Գործարար Ռուսաստանը» երեկ կանխատեսեց, որ 1 միլիոն մարդ կարող է աշխատանքը կորցնել Մոսկվայում։ Ընդ որում, Պուտինը ոչ մի բառ չասաց փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին։ Պարզապես՝ ոնց ուզում եք, այդպես էլ արեք, ձեր գործն է։ Թեեւ եթե անկեղծ, ապա նա իր հարցազրույցներից մեկում ազնվորեն խոստովանեց, որ համարում է խաբեբաներ այդ բոլոր «չարչիներին»։ Այնպես որ, կարծես թե գործում է՝ սեփական համոզմունքներին համահունչ։

3․ Հանուն արդարության նկատեմ․ երեկ փոքր բիզնեսի ներկայացուցիչները ստացել են ծանուցում այն մասին, որ հարկերի վճարումները հետաձգվելու են մի քանի ամսով։ Ուշադրություն, նրանք ոչ թե ազատվում են հարկերից, այլ պարզապես հետաձգում են ստանում։ Այսինինքն, ապագայում ամենը պետք է վճարեն միանգամից։ Իսկ որտեղից վերցնել փող , օրինակ որտեղից փող վերցնի սրճարանի տերը։ Իսկ ռեստորանային բիզնեսում հավելյալ պահանջարկ չկա։ Եթե այսօր չեք ճաշել ձեր սիրած խորտկարանում, ապա վաղն հաստատ միանգամից երկու բաժին չեք պատվիրելու։ Սակայն նման մանրուքները կառավարությանը չեն մտահոգում։

4 Պուտինի ուղերջի հատուկ ցինիզմն, իհարկե, քաղքենիական խոնարհումն էր առ բժիշկները։ Տեսեք, արդեն նկատել է, թե ինչքան ծանր է նրանց համար եւ ինչպիսի անմարդկային պայմաններում են նրանք ստիպված աշխատել համաճարակի պայմաններում ։ Իսկ այն, թե ինչպես եք ավեր գործել ռուսական բժշկության ոլորտում այս քսան տարիների ընթացքում , միթեւ չեք ուզում հիշել։ Այն մասին, որ հիվանդանոցները երկրում 2000 թվականից սկսած, կրճատվել է երկու անգամ, կամ որ Մոսկվայում 2010 թվականին աշխատանքից ազատվել է քսան հազար բժիշկ։ Սկզբում «օպտիմալացնում են» առողջապահությունը, եւ Սոբյանինը Մոսկվայի քաղաքային Դումայում արդարացնում է դա, իսկ հիմա կոկորդիլոսի արցունքներ են հոսեցնում եթերից եւ երեսպաշտորեն շնորհակալություն հայտնում «մեր հիանալի բժիշկներին»։

5․ Շնորհակալություն, որ գոնե նոր հարկեր չսահմանեց, թեեւ մինչեւ ապրիլի վերջ, դեռ շատ ժամանակ կա»։