Ցանցահենային Silence խումբը ահռելի վնասներ է հասցրել բանկերին

Ցանցահենային Silence խումբը ահռելի վնասներ է հասցրել բանկերին

2016 թվականի հունիսից մինչեւ այս տարի ռուսալեզու Silence ցանցահենային խումբը հարձակումներ է իրականացրել աշխարհի ավելի քան երեսուն երկրի բանկերի վրա պատճառ դառնալով 272 միլիոն ռուբլու վնասի։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը հիշատակելով Group-IB ընկերության տվյալները։ Հարձակումների աշխարհագրությունը հասնում է Հնդկաստանից մինչեւ Չիլի, Բուլղարիայից մինչեւ Գանա։ Հարձակումները անցյալ տարվա տվյալների համաձայն, ռուսական բանկային ոլորտում, հասցրել են երեք միլիարդ ռուբլու վնաս։