Կորոնավիրուսը ոճ է թելադրում

Կորոնավիրուսը ոճ է թելադրում

Կորոնավիրուսին արձագանքել է նորաձևությունը: Դիմակն այլևս ոչ միայն պաշտպանիչ միջոց է, այլև ուշադրությունը գրավող նորաձև ատրիբուտ: Աշխարհի տարբեր պոդիումներում սթրիթսթայլ (փողոցային ոճ) ցուցադրող մոդելները վերջին փարիզյան և լոնդոնյան ցւցադրությունների ժամանակ հայտնվել են դիմակներով: 

Balmain, Chanel բրենդների կազմակերպած շոուների ժամանակ 1-2 անգամ դիմակավոր մոդելներ են քայլել պոդիումով, իրենց վրա սևեռելով լուսանկարիչների ուշադրությունը: Հայտնի մոդելյերները միանգամայն լուրջ են վերաբերվում Եվրոպայում տարածվող համաճարակին: Ջորջիո Արմանին, օրինակ, իր վերջին ցուցադրությունն անցկացրել է փակ դռների հետևում, իսկ բելգիացի կուտյուրյե Դրիս Վան Նոտենը իր հյուրերին ներկայացումից առաջ դիմակներ է բաժանել: Դիմակի բրենդ ստեղծած Fendi նորաձևության տունը, որը վաղուց է մասնագիտացած ծխապաշտպան պարագաներ կարելու գործում, անցած շաբաթ գերշահույթներ է ապահովել, չնայած դիմակների բարձր արժեքի: Fendi-ի արտադրած 1 դիմակն արժե 190 դոլար: 

Լուսանկարները՝փետրվարի վերջին Փարիզում կայացած նորաձևության շաբաթից են