Արցախի ԱԳՆ-ի հերքումից հետո ռուսական կայքը ուղղել է սխալը

Արցախի ԱԳՆ-ի հերքումից հետո ռուսական կայքը ուղղել է սխալը

Topwar.ru ռուսական լրատվական կայքը, որը հրապարակումներ է կատարում ռազմական թեմաներով, Defense24 լեհական գործակալության հրապարակումը վերարտադրելիս Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանին է վերագրել նախկին զինվորականներից մեկի հայտարարությունը, ինչ վերաբերյալ ԱԳՆ-ն հերքում է հրապարկել․
« Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հերքումը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ հղում կատարելով Defense24 լեհական գործակալության հրապարակմանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին են վերագրվում հետևյալ խոսքերը, որոնք իբրև թե արտահայտվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում. «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից - Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»: Լեհական գործակալության բնօրինակ հոդվածի հետ ծանոթությունը կասկածի տեղ չի թողնում, որ վերը նշված բառերը պատկանում են պաշտոնաթող զինծառայողի, այլ ոչ թե նախարար Մայիլյանին:

ույս ունենք, որ փաստի նմանատիպ կոպիտ աղավաղումը ոչ թե միտումնավոր ապատեղեկատվության, այլ թարգմանության տխրահռչակ բարդությունների հետևանքով առաջացած տեխնիկական սխալի արդյունք էր: Նմանատիպ եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Topwar.ru ռուսական առցանց ռեսուրսն ինքն է կասկածի տակ դնում նախարարի նմանատիպ կարծիքը՝ նշված խոսքերն ուղեկցելով հետևյալ բառերով՝ «իբրև թե հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը»: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հույս ունի, որ ռուսական լրատվական գործակալությունը կառուցողականություն կցուցաբերի և անհապաղ կշտկի թույլ տված սխալը»,- ասված է ԱԳՆ-ի հերքման տեքստում։ Մենք կապվեցինք ԱԳՆ լրատվական վարչության հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է ԱԳՆ-ն հատկանշական համարել հերքել Ռուսական ինչ-որ կայքի հրապարակումը, պարզաբանեցին, որ պարզապես հարկ են համարել հերքել, որպեսզի Մասիս Մայիլյանին այլոց հայտարարությունները չվերագրվեն՝ հավելելով նաև, որ ռուսական կայքը ուղղել է թույլ տված սխալը։ Ստորև ներկայացնում ենք նաև հրապարակման այդ հատվածը՝ արդեն ուղղված տարբերակավո․
« При этом в командовании местных войск уверены, что они способны самостоятельно справиться с Азербайджаном благодаря качественному превосходству, подготовке личного состава и рельефу местности. Главное условие победы – в конфликт не должна вмешаться Турция. Со слов главы МИД Арцаха Маиляна, именно поэтому на территории Армении существует военная база РФ, которая призвана вмешаться в конфликт в случае участия в нем Анкары.
Если такая помощь не будет оказана, то Армения выпроводит русских со своей территории, а это будет означать конец российского влияния на Кавказе

- якобы заявил отставной офицер, как утверждает польское СМИ. »,- ասված է կայքի հրապարակման մեջ։