Ով ուզենա, կարող է սպային խփել. ծեծի ենթարկված փոխգնդապետի հայր

Ով ուզենա, կարող է սպային խփել. ծեծի ենթարկված փոխգնդապետի հայր

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Մուրացան հոսպիտալի շենքի դիմաց։

«Սպաների ծնողներ, հարազատներ, լավ լսեք ջարդված տղու հոր ձենը։ Զգուշացեք, ձեր երեխաներին պահեք, քանի որ հիմա սպան շատ ցածր մակարդակի է իջած, ով ուզենա, կարող է խփել։ Սահմանի վրա կանգնած սպան ավելի է պաշտպանված,քան երկրի ներսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանի հայրը, որը բողոքի ակցիա է անում Մուրացան հոսպիտալի շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը  ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը ՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը: