Հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց

Հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց

Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Շոտլանդիայի ընտրանուն: Մեր հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այս անգամ պարտվելով խոշոր 1-4 հաշվով։ Անցկացրած վերջին չորս հանդիպումներում մեր հավաքականը 9 գնդակ է ընդունել սեփական դարպասը՝ մրցակցին կարողանալով ընդամենը երկու անգամ անհարմարություն պատճառել։