ԱՄՆ-ն 14 հազար զինվորական կտեղափոխի Մերձավոր Արեւելք․ WSJ

ԱՄՆ-ն 14 հազար զինվորական կտեղափոխի Մերձավոր Արեւելք․ WSJ

Միացյալ Նահանգները հնարավոր է 14 հազար զինվորական տեղափոխի Մերձավոր Արեւելք, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հաստատի որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը, սեփական բարձրաստիճան իրազեկ աղբյուրներին հղում տալով։

Ըստ հրապարակման, արդեն այս ամսվա ընթացքում Սպիտակ տան ղեկավարը ստիպված կլինի որոշել Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հարցը, ներառյալ տասնյակ նավերի, այլ զինտեխնիկայի եւ 14 հազարանոց զորակազմի տեղակայումն այդ ռեգիոնում։ Նման քայլի ամերիկյան կողմը հնարավոր է գնա՝ իրանական վտանգին դիմակայել կարողանալու համար։ Եթե այս նախագիծը հավանության արժանանա, ապա ամերիկյան զորքերի թիվը Մերձավոր Արեւելքում կկրկնապատկվի։