Արցախը լքել է հայերի վերջին խումբը․ ի՞նչ է հայտնի

Արցախը լքել է հայերի վերջին խումբը․ ի՞նչ է հայտնի

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի տարածքից ինքնուրույն դուրս եկող խաղաղ բնակիչներով ավտոմեքենաների տեղաշարժի անվտանգությունը։ 
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ուղեկցում են պարենային շարասյուները, այդ թվում ՝ քաղաքացիական տարհանման ուղերթները, որոնք իրականացվում են անձնական ավտոտրանսպորտ չունեցող խաղաղ բնակիչների տեղափոխման համար: Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերում բերվել է խմելու ջրի, դեղորայքի և վառելիքի անհրաժեշտ պաշար։ Կարիքավորներին ցուցաբերվում է մարդասիրական օգնություն»,-հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակական փոխգործակցություն է պահպանում Բաքվի և Ստեփանակերտի հետ ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
Միաժամանակ, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախից հեռացել է հայերի վերջին խումբը՝ ռուսների ուղեկցությամբ։