Մարադոնան վիրահատությունից հետո սկսել է պարել

Մարադոնան վիրահատությունից հետո սկսել է պարել

Լեգենդար Դիեգո Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Ողջ մարզաշխարհը այսօր էլ քննարկում է այդ վիրահատությունը , նախկին և գործող մարզիկները իրենց աջակցությունն են հայտնում Մարադոնային։

Մարադոնայի բժիշկը տեղեկացրել է, որ վիրահատությունը բավականին հաջող է անցել, Դիեգոն իրեն լավ է, անգամ սկսել է պարել վիրահատությունից հետո։

«Դիեգոյի հետ ամեն բան կարգին է: Վիրահատությունից հետո նա նույնիսկ պարել է: Մենք կարծում ենք, որ Մարադոնան դեռ պետք է մնա հիվանդանոցում, դա ավելի լավ կլինի նրա համար: Մենք պետք է զգույշ լինենք հետվիրահատական շրջանում:

Նյարդաբանական բարդացումներ չկան, սակայն կան այլ պարամետրեր, որոնք ենթարկվել են մեր գնահատականին, այդ պատճառով դեռ վաղ է խոսել նրան հիվանդանոցից դուրս գրելու մասին: Ամեն դեպքում, վերականգնման փուլը հիանալի է անցնում այս պահին»,- ասել է բժիշկը։