Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տնօրեն են ընտրում

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տնօրեն են ընտրում

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունը մոտեցել է վերջին փուլին։

Դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար պայքարում են հինգ թեկնածու՝ դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթևիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը։

Նշենք, որ թեկնածուների օգտին քվեարկելու են կառավարման խորհրդի ներկայացուցիչները։ Կառավարման խորհուրդում ընդգրկված են 6 անդամներ։