Սահարայում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերվել

Սահարայում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերվել

Հնագետները հայտնաբերել են նոր, մինչ այժմ գիտությանն անհայտ քաղաքակրթության հետքեր Սահարայի անապատում, մասնավորապես՝ Արեւմտյան Սահարայում։ Այս մասին հայտնում է Live Science-ը։ Արեւելյան Անգլիայի գիտնականները ուշադրության են դարձրել արբանյակների եւ աէրոլուսանկարահանող սարքերի կողմից արված լուսանկարներում նկատված շինությունների մնացորդների վրա։ Գիտնականները պարզել են, որ քարաշեն այդ կառույցները եղել են տարբեր չափսերի ու ձեւերի՝ շրջանաձեւից մինչեւ ուղղանկյուն կամ կիսալուսանձեւ։ Որոշ դեպքերում կառույցները ձեւավորել են մինչեւ 630 շինությունից բաղկացած համալիրներ։ Հայտնաբերված շինությունների տարիքն ու նշանակությունը դեռ պարզված չէ։