Հորդորել են չտնտեսել ռազմական ծախսերը

Հորդորել են չտնտեսել ռազմական ծախսերը

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը հայտարարել է, որ Բեռլինը չպետք է տնտեսի ռազմական ծախսերի վրա, քանի որ «Ռուսաստանը հարեւանությամբ է»։ Այս մասին հայտնում է DW-ն։ Դեսպան Գրենելը նկատել է, որ գերմանական կողմի պատրաստակամությունը՝ ավելացնել ռազմական ծախսերը մինչեւ ՀՆԱ 1,5 տոկոս, բավարար չեն։ «ՆԱՏՕ-ն ակնկալում է մինչեւ 2 տոկոս՝ մինչեւ 2024 թվականի համար»,- հիշեցրել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։