«Հրապարակ»․ ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի և ԼՀԿ-ի հետքերով
Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղպայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որեւէ ընտանիքի, միության անդամ, ինչպես ՀՀԿ-ն ու «Ժառանգությունն» են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ, «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության եւ այլն։
Կուսակցական վերջին հավաքներին հենց այդ հարցն է քննարկվում, կարծիքներ են փոխանակում, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը` ում կարելի է դիմել։ Բայց քանի որ ՔՊ-ն չունի հստակ «իզմ»-ներ, ուստի տեւական ժամանակ է՝ այս գլուխկոտրուկը չի լուծվում:
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք ամենաշատը մոտ են «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) «դավանանքին» եւ առաջիկայում թերեւս անդամագրվելու դիմում ներկայացնեն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ԼՀԿ-ն եւ ՀԱԿ-ը։
Կարծիքներ