«Հրապարակ». Ագրարայինում իրենք իրենց ստուգում են

«Հրապարակ». Ագրարայինում իրենք իրենց ստուգում են

ԿԳՄՍ նախարարությունն աուդիտ է իրականացնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Աուդիտն իրականացնում է «Փըրֆեքթ Աուդիտ» ընկերությունը: Այս գործընթացն ուշագրավ չէր լինի, եթե մեզ հայտնի չդառնար մի կարեւոր հանգամանք:

Ըստ մեր տեղեկությունների՝ Ագրարային համալսարանի ներքին աուդիտոր Արթուր Հարությունյանն աշխատում է նաեւ «Փըրֆեքթ Աուդիտ» ընկերությունում: Նման պայմաններում, հավանաբար, դժվար կլինի պահպանել անկախության, օբյեկտիվության, անկողմնակալության եւ գաղտնիության սկզբունքները: Հետաքրքիր է՝ հրապարակվելիք աուդիտորական եզրակացությունը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կհամարի՞ արժանահավատ: