«Հայաստանն ուզում է ծառայել մի քանի տերերի»․ Ալիևի ցինիզմը

«Հայաստանն ուզում է ծառայել մի քանի տերերի»․ Ալիևի ցինիզմը

Աշխարհում կան բազմաթիվ անհաջողակ, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ նստել երկու կամ ավելի աթոռների վրա, ծառայել մի քանի տիրոջ և իրենց վերածել ավելի մեծ պետությունների առճակատման ասպարեզի։ Դրանցից մեկն Ադրբեջանի հարևան Հայաստանն է։

Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) գագաթնաժողովում, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

«Նման երկրներին բառի բուն իմաստով անկախ անվանել չի կարելի։ Նման երկրների քաղաքականությունը հիմնված չէ իրենց ժողովրդի կամքի վրա, նրանց ճակատագիրը դրսի հովանավորների ձեռքում է։ 

Իսկ SPECA-ի անդամ երկրներն իսկապես անկախ երկրներ են, քանի որ վարում են անկախ արտաքին և ներքին քաղաքականություն»,- նշել է նա։