Էպոսագետ Վարդան Սեդրակյանը վաղաժամ ազատ է արձակվել

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը վաղաժամ ազատ է արձակվել

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«8 տարի առաջ մի էպոսագետ նախագահի թեքնածու ու յուր «կաֆելշիկները» փորձեցին սպանել մեկ այլ նախագահի թեքնածու Պարույր Հայրիկյանին: Մահափորձից մի քանի ժամ անց ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժան անհասկանալի պատճառներով որոշեց պնդել, որ այդ մահափորձը քաղաքական ենթատեքստ չունի: Թե ինչու պիտի ՀԱՊԿ քարտուղարը դրան առհասարակ անդրադառնար ես մինչ օրս չգիտեմ: Չգիտեմ նաև, թե ինչու էր էպոսագետը բանտի խցից իր ֆեյսբուքյան էջով տարածում նույն էպոսի մի խումբ այլ երկրպագուների ահաբեկչությունից հետո վարչապետ դարձած Կարեն Կարապետյանին գովերգող նյութերը: Չգիտեմ...

Ես մենակ մի բան գիտեմ՝ էսօր էդ էպոսագետը վաղաժամ ազատվեց բանտից»: