ՌԴ-ն ու Հայաստանը շարունակում են սերտ աշխատանքը ռազմատեխնիկական ոլորտում. Շուգաև

ՌԴ-ն ու Հայաստանը շարունակում են սերտ աշխատանքը ռազմատեխնիկական ոլորտում. Շուգաև

ՌԴ-ն ու Հայաստանը շարունակում են սերտ աշխատանքը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Ռուսական «Ինտերֆաքս» տեղեկատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի Դաշնության Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։

«Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրավորածի, Հայաստանի հետ հարաբերությունները վաղուց են հաստատված, ՀԱՊԿ-ի մեր գործընկերոջ հետ: Ամեն ինչ համապատասխան է այն ծրագրերին, որոնք կան Հայաստանի հետ: Դրանք բոլորն իրականացվում են», - ասել է ռուս պաշտոնյան: