Ինչու Բայդենը հատուկ ելույթ չունեցավ Իրանի հարձակման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համեմատաբար զսպվածություն է ցուցաբերել և հատուկ ելույթ չի ունեցել Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածներից հետո, որպեսզի կանխօ լարվածության սրումը, Politico-ին հայտնել են աղբյուրները։
Ըստ հրատարակության զրուցակիցների՝ քննարկվել է Բայդենի ուղերձի ձայնագրության հարցը, սակայն որոշվել է, որ այն «կբարձրացնի ջերմաստիճանը» և կարող է Իրանին մղել էսկալացիայի։
Ուստի ԱՄՆ նախագահը միտումնավոր չգրավեց հասարակության ուշադրությունը՝ հուսալով, որ դա կօգնի լիցքաթափել իրավիճակը, գրում է պարբերականը։
Politico-ի աղբյուրներն ասում են, որ Բայդենը կենտրոնացած է հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ուղիների փնտրտուքի վրա։
Սպիտակ տան ղեկավարը ձգտելու է ետ պահել Իսրայելին Իրանին հասցվելիք պատասխան լայն գործողություններից։
Կարծիքներ