Freedom House-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

Freedom House-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

2023 թվականի ընտրություններում Երևանի քաղաքապետի պաշտոնում հաջողությամբ առաջադրված Տիգրան Ավինյանը և իշխող կուսակցության ցուցակի այլ ներկայացուցիչներ, բանավոր հարձակումներ էին կատարում և ընտրություններին հետևող դիտորդական առաքելությունների վստահությունը խաթարելու փորձեր՝ կասկածի տակ դնելով առաքելությունների ֆինանսավորման աղբյուրները և մեղադրելով նրանց մանիպուլյացիայի մեջ, ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազգերը տարանցման մեջ 2024» տարեկան զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 28.5%, ինչը զգալիորեն զիջում է 2018 թվականի Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների 44%-ին։ «Այս արդյունքը ներքաղաքական բևեռացման ախտանիշ է, որտեղ քաղաքացիները և՛ հիասթափված են հետհեղափոխական էլիտաների ձախողումներից, և՛ չեն ցանկանում աջակցել նախորդ ռեժիմի կողմից ներկայացված այլընտրանքին: