ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հետո՝ փոշմանել…

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հետո՝ փոշմանել…

Օրերս աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդն այցելել է «Հայոց ցեղասպանության» հուշահամալիր, որից հետո այսպիսի գրառում արել. «Ես ծաղկեպսակ եմ դրել «Հայոց ցեղասպանության զոհերի» հուշահամալիրում։ Հատուկ շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին՝ թանգարանում շրջայցի համար»: Այս այցն ու նմանօրինակ գրառումն ինքնին նշանակում է, որ միջազգային այդ կառույցի պաշտոնյան ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն, որոշ ժամանակ անց Շահիդը ջնջել է այս գրառումը:    Արդյո՞ք սեփական նախաձեռնությամբ է  ՄԱԿ-ի պաշտոնյան այցելել Ծիծեռնակաբերդ, թե՞ դա եղել է պրոտոկոլի մեջ, պարզ չէ: Բայց թե ո՛րն է պատճառը, որ նա փոշմանել է իր գրառումից ու ջնջել այն, դժվար չէ կռահել: Ամենայն հավանականությամբ, նրանից այդպես են պահանջել կառույցից:   Անհերքելի է, որ ՄԱԿ-ը ժամանակին Հայաստանին որոշակի հումանիտար օգնություն ցուցաբերել է՝ սննդամերքի եւ այլնի  տեսքով: Սակայն այն իր բուն գործառույթները չի կատարել այն ժամանակ, երբ մեր երկրում ամենից շատն է զգացվել դրա կարիքը:  44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ միջազգային բոլոր կառույցները Հայաստանի հանդեպ ո՛չ սրտացավ են, ո՛չ օգտակար, ո՛չ էլ «մատի փուշ հանող»: Կոնկրետ մեզ  համար ծանր պահերին դրանք ձեւաան եւ սին կառույցներ են:  ՄԱԿ-ի՝ 1992 թ-ին ընդունված կոնվենցիայի համաձայն, արգելվում է քիմիական զենքի կիրառումը:  Սակայն, 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառեց ֆոսֆորային ռումբեր: Կան փաստեր՝ ե՛ւ տեսագրություններ, ե՛ւ այրվածքներ ստացած զինվորներ, որոնց առողջությունն ու կյանքը վտանգվեց հենց այդ զենքերի կիրառումից: ՀՀ եւ Արցախի համապատասխան պաշտոնյաները բազմիցս դիմել են ՄԱԿ-ին, սակայն  կառույցը քայլեր չձեռնարկեց Ադրբեջանին համապատասխան պատախանատվության ենթարկելու ուղությամբ:  Այն որեւէ կերպ չարձագանքեց դրան, կանխելու եւ հետեւանքները վերացնելու ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեց: 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրակաան աղետից հետո ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրումը: Ադրբեջանում են գտնվում մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ: Սակայն, իբր մարդու իրավունքներով մտահոգված ՄԱԿ-ը չի կարողանում ապահովել նրանց վերադարձը հայրենիք:  Արդեն չորրոդր տարին է, ինչ Փաշինյանական իշխանությունը Հայաստանում «բռնաբարում է» մարդու իրավունքները, դատական համակարգը դարձել է մահակ՝ իշխանության ընդդիմախոսների գլխին, սակայն ՄԱԿ-ի հայաստանյան գրանսենյակն ու «գլխամասը» սա ոչ տեսնում են, ոչ՝ լսում:  Ըստ կանոնադրության, ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումն ու տարածումն է՝ առանց ռասայական, սեռական, լեզվական կամ կրոնական որևէ խտրականության». անդամ երկրները խոստանում են ձեռնարկել «համատեղ և առանձին գործողություններ»՝ այդ իրավունքները պաշտպանելու համար։ Սակայն այս կառույցի գլխավոր պաշտոնյաներից մեկը գրառում է անում պատմականորեն անհերթելի իրողության մասին, երբ հայերը ցեղասպանվել են իրենց տներում միայն հայ լինելու համար, ու հետո փոշմանում է ու ջնջում իր գրառումը: Սա նշանակում է, որ ՄԱԿ-ը վերջնականապես արժեզրկված ու անիմաս, ձեւական կառույց է, որը մտել է աշխարահաքաղաքական մեծ խաղերի մեջ ու առաջնորդվում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» կարգախոսով: Հետեւաբար, հայ ժողովուրդը կորցրել է իր վստահությունը ինչպես միջազգային շատ կառույցների, այնպես էլ՝ ՄԱԿ-ի նկատմամբ: