Պատերազմն Ուկրաինայում կարող է երկար տևել․ Շոլց

Պատերազմն Ուկրաինայում կարող է երկար տևել․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառել, որ Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի։ 
Նման հայտարարություն նա արել է երկուշաբթի օրը Դյուսելդորֆում, փոխանցում է DPA գործակալությունը։
«Մենք պետք է համակերպվենք այն փաստի հետ, որ պատերազմը կարող է երկար տևել», - ասել է կանցլերը:
Միաժամանակ, Շոլցի խոսքով՝ Արեւմուտքը պետք է շարունակի աջակցել Կիևին։

«Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունն ու անկախությունը»,- հավելել է կանցլերը։