Բաքուն «ափալ-թափալ» օգնություն է ուղարկում Արցախ՝ ՄԱԿ-ին հաճոյանալու համար

Բաքուն «ափալ-թափալ» օգնություն է ուղարկում Արցախ՝ ՄԱԿ-ին հաճոյանալու համար

«Համակարգող շտաբին կից ժամանակավոր կառավարման կենտրոնը, որը ստեղծվել է օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների հարցերը կենտրոնացված լուծելու համար, սկսել է համապատասխան բժշկական ծառայություններ կազմակերպել Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ․) քաղաքում»։

Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Ադրբեջանի առողջապահական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Ստեփանակերտ են ուղարկվել մասնագիտացված բուժանձնակազմեր, այդ թվում՝ տարբեր բժիշկներ, շտապօգնության 7 թիմեր։

Ստեփանակերտում բնակչության բժշկասանիտարա-համաճարակային վիճակը գնահատելուց հետո նախատեսվում է ձեռնարկել համապատասխան հաջորդ քայլերը, նշված է հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ նման եռանդուն գործողություններ՝ կեղծ հումանիզմի քողի տակ, Բաքուն կատարում է ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ ժամանման ֆոնին։ Այսինքն նպատակը՝ հումանիստ ձևանալն ու ՄԱԿ-ի պատվիրակներին հաճոյանալն է։ 

Հարց է նաև, թե ինչ բնակիչների մասին է ակնարկում ադրբեջանական կողմը, երբ Արցախում գրեթե հայ չի մնացել։