Երազանքների ամիս Հայբիզնեսբանկում

Երազանքների ամիս Հայբիզնեսբանկում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կրկին մեկնարկում է արդեն ավանդական դարձած և բազմաթիվ հաճախորդների կողմից սիրված ու սպասված «Երազանքների ամիս» ակցիան:

Ակցիան գործելու է սույն թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը, որի շրջանակներում պլաստիկ քարտեր ձեռք բերած և/կամ ժամկետային ավանդ ներդրած  ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան լրացնել «Երազանքների թերթիկ»՝ նշելով ցանկություն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:
Ցանկությունը պետք է լինի չափելի՝ չգերազանցելով 100 հազար դրամը, և իրագործելի: Ակցիայի ամփոփման ընթացքում լավագույն 15 ցանկությունները կիրագործվեն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից: 

«Երազանքների ամիս» ակցիայի պայմանները չեն գործում նվեր քարտ ստացած կամ արտոնյալ պայմաններով քարտեր ձեռքբերած, ինչպես նաև ավանդային կամ քարտային պայմանագրի գործողության ժամկետը մինչև ակցիայի ամփոփումը դադարեցրած հաճախորդների համար:
Տոնական մեկամսյակից հետո ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ միասին կիրագործեք Ձեր մտերիմների ցանկությունը: Նվիրիր երազանք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ միասին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից: