Բագրատ Սրբազանի ու Հայ Եկեղեցու դեմ սկսվել է զրպարտության նոր արշավ

Բագրատ Սրբազանի ու Հայ Եկեղեցու դեմ սկսվել է զրպարտության նոր արշավ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Բագրատ Սրբազանի ու Հայ Եկեղեցու դեմ սկսվել է պիտակավորման, զրպարտության ու վիրավորանքի նոր արշավ նիկոլական շրջանակների կողմից։ Արշավի «դեմքը» ոմն ժիրայր է՝ արմանբաբաջանյական կույտից։

Նախ, հարկ է սկսել նշված անձին քաղաքացիաիրավական պատասխանատվության կանչելու գործընթաց։ Սակայն, կարծում եմ, դրանով չպետք է սահմանափակվել։ Եթե նշված ժիրայրը աղանդավոր է, ապա նրա արարքները պետք է տեղավորել դավանանքի հիմքով թշնամանք հրահրելու քրեական հոդվածի ներքո։ Իսկ եթե իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ, ապա կարծում եմ՝ ժամանակն է՝ գործադրել Հայ եկեղեցու կանոնական իրավունքով սահմանված գործիքակազմը, մասնավորապես՝ բանադրանքը կամ նզովքը»։