Քաղաքական մանուկ կամ ջան, իմ գնդակ, իմ գնդակ․․․

Քաղաքական մանուկ կամ ջան, իմ գնդակ, իմ գնդակ․․․

Զարմանում էինք, որ Վանոյի նման լուրջ քաղաքական գործիչը կարող էր գրել մանկական երգեր, թեկուզ օրինակ «Ջան, իմ գնդակ, իմ գնդակ»-ը։ Մեր օրերում հասկացանք,  որ քաղաքական մանուկների համար է գրել այդ երգը, երբ ղեկավարը՝ անկախ իր պաշտոնից, մնում է մանուկ՝ ուղեղապաշարի առումով։ Ինչպիսի՞ն է լինում նման «մանուկը»։ Երկիրն արհավիրքի մեջ, ինքը կախիչի ամրություն է ստուգում։

Թշնամին իր սուվերեն տարածքում կրակում, ինքը մանկապարտեզ է գնում։ Արցախը հայաթափվում, ինքը  սանհանգույցների որակն է ստուգում։ Տավուշի գյուղերը հանձնվում, ճանապարհները ականապատվում, ինքը բասկետբոլ է խաղում և ստուգում գնդակի ամրությունը, հրահանգ տալով՝ լավ չի փչված։ 15 զինվոր է վառվում կացարանում, ինքը․․․ Հազարավոր նման ողբերգությունների ժամանակ նրան եթե փնտրելու լինեք, գնացեք կամ մանկական խաղասրահները, կամ հենց մայթի վրա կգտնեք՝ պիրյաշկի ու կուկուռուզ ուտելուց։

Այնպես որ չզարմանաք, որ Վանոն այս երգը նմանների համար է գրել․ 

Ջան, իմ գնդակ, իմ գնդակ,
Կանաչ, կարմիր, կապուտակ,
Թռիր վերև, իջիր ցած,
Չալոն մնա զարմացած:

Վանոն, չզարմանաք, նույնիսկ Չալոյի անունը գիտեր։ Հայաստանը մի բասկետբոլի գնդակի չափ էլ չկա, որ ստուգի ու ասի՝ լավ չի ամրությունը, անվտանգություն չկա։ Նրա համար Հայաստանը մանկական գնդակ է, որով խաղում ու «պաս է տալիս» թշնամուն։ 
Գլոր-Գլոր գլորվիր,
Թփերի մեջ մոլորվիր,
Փիսոն գտնի խտտի,
Խունջիկ-մունջիկ պտտի: