Ականապատում են, որ կիրանցի 96-ամյա տատիկը սահմանը չխախտի

Ականապատում են, որ կիրանցի 96-ամյա տատիկը սահմանը չխախտի

Լավ, այս կարգի բարեկենդան կլինի՞։ ՀՀ կողմից ականապատված տարածքների քարտեզները նվիրել է թշնամուն, հիմա էլ թշնամուն էստի համեցեք է անում․ եկեք, ականապատեք մեր տարածքները, որ ասենք կիրանցի 96- ամյա Լենա տատիկը չգա ու սահմանը խախտի։ Ախր տատին շատ խիստ է ասել․ «Ես իմ հողի համար եմ պայքարում։ Էնքան տարածք ենք տվել, որ ձանձրացել ենք, հերիք ա»։

Տատիի տունը սահմանազատման հետևանքով թշնամուն չի անցնում, բայց որդու գերեզմանն է մնալու այդ հատվածում։ Հայ մարդու համար գերեզմանը ապրեցնող նշանակություն ունի, ավելին չասեմ։  
Ինչի՞ համար է ընդվզում կիրանցին, գիտե՞ք։ Իր տունը, հողը իր սեփականության իրավունքը պաշտպանելու համար։ Ավելի լավ չեմ կարող նկարագրել, քան Վահրամ Փափազյանը․ «Կարևորը կռվի նպատակն է, ոչ թե կռիվը, և ամենակուլ բռնության դեմ անպայման հաղթելու հավանականությամբ չէ, որ կռվում է մարդը. Կռվում է իր բույնը և դեռեւս անթև ձագերը պաշտպանելու համար »:

96-ամյա Կիրանցի Լենա տատիկի եղածը այդ գերեզմանն է, որդու՜ գերեզմանը․․․ Նիկոլն այդ գերեզմանը, անթև ձագերը պաշտպանելու բներն է խլում հայերից․․․ էն գլուխը կախ Մհերը կամ ցցած գլխներով մհերները ընդամենը գործի՜ք են։ Ոսկեպարի հանդիպման ժամանակ էր ոնց որ, Մհերը ծտի պես դողում էր։ Տղա ջան, և՛ հասկանում ես արածդ, և՛ առա՞ջ ես գնում․․․ 

2020 թվականին Արծրուն Հովհաննիսյանը թշնամուն «գյորբագյոռ էր անում» ,«գյոռբագյոռ օպերացիա էր իրականացնում», մի ամբողջ Արցախ աշխարհ «գյոռբագյոռ արեց»,  հիմա թաքնվել չի ասում, թե թշնամին ու իրենք ինչպես են սինխրոն «գյոռբագյոռ անում» այն, ինչ հայկական է։ Ինչու՞ հաղթական տոնով Արծրունն էլ չի ճռվողում, չէ՞ որ դա իրենց հաղթանակն է նաև, որ հարյուր հազարավոր գերեզմաններ անտեր մնացին, մի ողջ հայկականություն գերեզման դրվեց․․․